Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 16-17.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Առողջապահության ոլորտի 2013թ. բյուջեի քննարկումները

Նոյեմբերի 1-ին ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի և Գագիկ Մինասյանի նախագահությամբ շարունակվեցին «ՀՀ  2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի` առողջապահության ոլորտին վերաբերող քննարկումները:

 

ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց 2013թ. նախատեսվող ֆինանսական հատկացումները` նշելով, որ 2013թ. պետական բյուջեի նախագծով առողջապահության ոլորտի ծախսերը կկազմեն 70,3 մլրդ դրամ, որը 5,1 մլրդ դրամով ավելի է 2012թ. հատկացված միջոցներից:

 

Ֆինանսների փոխնախարարի տեղեկացմամբ` 2013թ. պետական բյուջեի նախագծով արտահիվանդանոցային ծառայություններին նախատեսվում է տրամադրել 23 մլրդ 910 մլն  դրամ, հիվանդանոցային ծառայություններին` 27 մլրդ 256 մլն դրամ, հանրային առողջապահական ծառայություններին` 3 մլրդ 159 մլն դրամ,«Առողջապահական հարակից ծառայություններ և ծրագրեր» խմբին` 11,2 մլրդ դրամ:

 

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրեց առողջապահության ծրագրային քաղաքականությունը` նշելով, որ 2013 թվականի պետական բյուջեով ծրագրված է իրականացնել 50 առողջապահական ծրագրեր, որոնց աճը 2012թ. համեմատ կկազմի 7,8%: Կառուցվածքային առումով պլանավորված ծախսերի 73%-ն ուղղվելու է արտահիվանդանոցային և հիվանդանոցային ծառայությունների փոխկապակցված զարգացմանը: Կարևորվելու է առողջապահական ծրագրերի արդյունավետության, նպատակաուղղվածության, հասցեականության մակարդակի բարձրացմանը: Այդ նպատակով 2013թ. ընդլայնվելու են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման մեխանիզմների բարեփոխման, ոլորտի ֆինանսական հոսքերի կառավարման, արդյունավետության բարձրացման քայլերը, ինչը հնարավորություն կտա կանոնակարգել և առավել կանխատեսելի դարձնել բուժօգնության և սպասարկման համար ազգաբնակչության կողմից կատարվող ծախսերը, լեգալացնել առկա ստվերային վճարները, թափանցիկ դարձնել ֆինանսական հոսքերը և դրանք հստակ մեխանիզմներով ուղղել բուժանձնակազմի աշխատավարձերի բարձրացմանը:

 

Պարոն Դումանյանի խոսքով` 2013-ին առողջապահության ոլորտի հիմնական թիրախը շարունակելու է մնալ բուժօգնության առաջնային օղակի զարգացումը, ինչի համար պլանավորված է ծախսել 24 մլրդ դրամ: Ամբուլատոր պոլիկլինիկական օղակում պլանավորված է մշակել Հայաստանում առավել բարձր մահացության բերող սիրտ-անոթային, ուռուցքաբանական և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման մի շարք ծրագրեր, որոնք կուղեկցվեն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բուժանձնակազմի կատարողականի վրա հիմնված խրախուսական վարձատրության համակարգի ներդրմամբ:

 

Նախատեսվում է Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու մարզերի 13 համայնքներում կառուցել նոր ամբուլատորիաներ:

 

Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց անհրաժեշտ  դեղեր ապահովելու նպատակով կհատկացվի 4 մլրդ դրամ, ընդ որում` հոգեկան հիվանդությունով տառապող անձանց, չարորակ նորագոյացությունների, շաքարային և ոչ շաքարային դիաբետի բուժման համար ձեռք են բերվելու նոր սերնդի դեղեր:

 

Դերենիկ Դումանյանը նշեց, որ Երևանում և մարզերում կատարելով միևնույն հատկացումները` 2013-ին ակնկալվում է մարզերից Երևան հոսքի կրճատում, ինչը կապահովի բյուջետային միջոցների տարածքային համաչափ բաշխում:

 

2013-ին կկառուցվեն Վանաձորի, Մեղրու բուժկենտրոնները, իսկ Աբովյանի, Կապանի, Բերդի և Ալավերդու բժշկական կենտրոնները կվերանորոգվեն և կվերազինվեն ամբողջությամբ:

 

Երևանում կսկսվեն օնկոլոգիական նոր կենտրոնի շինարարության և հեմատոլոգիական կենտրոնի վերանորոգման և վերազինման աշխատանքները, որի համար կտրամադրվի 10 մլրդ դրամ:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 16-17.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ